Ես ձիավոր եմ

Տղաս  առանձնապես չի պատմում իր տպավորությունների մասին, միայն ասում է, որ   ընկեր Հայկուշի հետ գնացի, ձի քշեցի, բայց ես նկատեցի, որ նա շատ խաղաղ էր, հանգիստ ու գոհ: Ես շատ բարձր եմ գնհատում մասնագետների աշխատանքը ու շատ ուրախ եմ , որ նման  հնարավորություն են ընձեռում մեր երեխաներին: Մինչ այդ տղաս վախենում էր ձիերից ու չէր նստում նույնիսկ մոտ չէր գնում նրանց, բայց մասնագետների խելացի ու համբերատար մոտեցման շնորհիվ, նրա վախը անցավ և նա նստեց ու հաճույք ստացավ: Շատ եմ կարևորում մասնագետի առանձնահատուկ վերաբերմունքը յուրաքանչյուր երեխայի հանդեպ և շնորհակալ եմ նրանց: Շնորհակալ եմ նաև կազմակերպիչներից, որ միշտ մտածում են մեր երեխաների մասին:

Реклама

Հարցաշար

  1. Լրացրու բաց թողած տառերը:
  2. Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի ոսկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարատյան դաշտում: Ողկույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փաւյլփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղձը, բուրումնավետ սերկևիլը ժպտում են իրենց երփներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազօծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդարձակ այգիների երկայնքով, ասֆալտապատ ճանապարհների եզրերով:

2.Հիշիր ասացվածքներն ու ավարտիր միտքը:

Ես՝ աղա, դու՝ աղա,
Ինչ ցանես, այն կհնձես
Ով ինչ անի, իրեն կանի:

3.ա և բ շարքի բառերը միացրու այնպես, որ ստանաս բարդ բառեր:

ա) սեզ, խումբ, տոն, մարդ, օձ
բ) ծառ, սեր, խոտ, երգ, ձուկ

տոնածառ, մարդասեր, օձաձուկ, երգչախումբ:

4. Տրված բառերը դարձրու ածանցավոր

կարմիր, սեր, ջուր, ճիշտ

կարմրություն, անսեր, ջրալի,անճշտություն:

5. Գրիր տրված բառերի հականիշները:

դանդաղաշարժ-արագաշարժ

գթառատ-անգութ

համեղ-անհամ

դժգոհ-գոհ

անշունչ-շնչավոր

լուսավոր-մութ

 

6. Ավարտիր նախադաությունները:

Ավերակների մոտ հեծյալներն իջան ձիերից, որպեսզի
Որսորդը խոսում էր մի մարդու մասին, որին
Սուտն էլ պիտի այնպես ասել,  որ

7. Նախադասությունները լրացրու համապատասխան հոմանիշներով:

Վարպետը ստղծել իր վերջին աղբյուրը (կերտել, ստեղծել):
Ասֆալտապատ ճանապարհով  սլանում էին բազմաթիվ մեքենաներ (ճանապարհ, խճուղի):

8. Տրված բառերը դարձրու հոգնակին՝ ավելացնելով -եր կամ -ներ վորջավորությունը:

պարան, սեղան, սիրտ, շուն, ժամացույց, ձուկ, բառարան

օրինակ՝ սեղան-սեղաններ

Ղազարոս Աղայան «Ամենաուժեղը»

Գնացի ջաղաց: Ջաղացպանն ինձ ուղարկեց փայտի: Ման եկա, ման եկա,  փնտրեցի, փայտ չգտա: Վերջը գտա մի քոթուկ /կոճղ/: Խփեցի, խփեցի, շատ խփեցի ոտքով ու քարով, դուրս չեկավ տեղիցը: Ասացի. -Ա՛յ քոթուկ, ի՞նչ քա…

Источник: Ղազարոս Աղայան «Ամենաուժեղը»

Ջաննի Ռոդարի . Պատմվածքներ

Թե ինչպես կապիկները   ճամփորդեցին Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին  ճամփորդել, աշխարհ  ճանաչել:  Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին  ու հարցրին.. -Ի՞նչ է երևում:…

Источник: Ջաննի Ռոդարի . Պատմվածքներ

Ղազարոս Աղայան « Ամիսներ և չորս եղանակ »

Մարտը  տալիս է ձնծաղիկ, Ապրիլը՝ կապույտ մանուշակ, Մայիսին բացվում  է վարդը, Սոխակը երգում  անուշակ։ Հունիսը մեզ խոտ է տալիս, Իսկ հուլիսը  առատ   ցորեն, Օգոստոսը տանձ ու խնձոր Եվ  ուրիշ  շատ  հասուն…

Источник: Ղազարոս Աղայան « Ամիսներ և չորս եղանակ »

Ղազարոս Աղայան « Երջանիկ խրճիթը »

Զմրուխտյա   գետակի  վրա  մի  խեղճ  ջրաղաց  կար: Ջրաղացի դռան   առջև, կանաչ  ուռենու տակ, թիկն  էր տվել ջրաղացպանը և  չիբուխը գոհ ծխում. կողկին նստել  էր  կինը, իսկ  նրանց  աչքերի  առջև  միս  իրուն …

Источник: Ղազարոս Աղայան « Երջանիկ խրճիթը »