2020-2021, Պատմություն

Հայաստանը և հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտի տարիներին:

Համաշխարհային պատերազմում Կովկասյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնել երեք՝ ռուսական , թուրքական,  հայկական տեսանկյունից/հիմնավորել փաստերի հիման վրա/:

Ռուսական՝

Ռուսաստանը հիմնական խնդիրը հայերին իր կողմը ներգրավվելն էր և նա ամեն կերպ փորձում էր օգնել հայերին: Հայերը իրենց ջոկատները կազմավորեցին, բայց քանի որ դա Ռուսաստանի վնաս էր, որ հայերը ինքնուրույն գործեն նրանք քանդեցին այդ ջոկատները և որոշ ժամանակ անց այդ ջոկատները վերամիավորվեցին ռուսական զորքերի հետ:

Թուրքական՝

Թուրքիայի խնդիրը նույնպես հայերին իր կողմը ներգրավվելն էր, սակայն Ռուսաստանն առաջ անցավ և Օսմանյան կայսրությունը պետք է դիմադրեր Հայաստանի պայքարներին: Հայերը շատ տարածքներ ազատագրեցին, գրավեցին: Օսմանյան կայսրության վիճակը այդքան էլ լավ չէր:

Հայկական՝

Հայերը այդ ժամանակահատվածում շատ լավ կարողացան կռվել թուրքերի դեմ: Ստեղծեցին իրենց ջոկատները և սկսեցին հերթով ազատագրել, գրավել տարվբեր տարածքներ, գավառներ: Հայերի վիճակը բավական լավ էր և նրանք հաղթանակած դուրս եկան կռվից:

2020-2021, Պատմություն

Պատմություն

Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

Staff_of_armenian_volunteers_1914

Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին:Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը

Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկիզբին աշխարհի բոլոր մասերի միջև ստեղծվեցին տնտեսական զանազան կապեր, ձևավորվեց համաշխարհային շուկան: Դրանցից հատկապես առանձնանում էր խաղաղության կողմնակիցների շարժումը: 1863 թ. ստեղծվեց Կարմիր խաչի միջազգային ընկերությունը: Այն խնդիր ուներ օգնելու պատերազմների և բնական աղետների ժամանակ տուժածներին: Կազմակերպությունը գործում է առ այսօր: Ժամանակի պետությունները նույնպես ձգտում էին իրենց հարաբերությունները կարգավորելու խաղաղության սկզբունքով: Սակայն փոխհամաձայնությունը և զիջումները միջազգային հարաբերություններում չդարձան գերակշռող: Հետագայում սահմանվեցին կանոններ պատերազմի համար, պետք է մարդասիրաբար վերաբերվեին վիրավորներին, չօգտագործեին թունավոր զենքեր և այլն:

Ներկայացնել  Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում:
Երիտթուրքերը մտադիր էին Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց նրանց «Մեծ Թուրանի» մեջ: Պանթյուրքական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը: Հետևաբար Օսմանյան կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նրա հայրենազրկումը:  Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ Թուրքիայի հետ ռազմական հերթական բախումից: Նա ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները` տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում:

Հիմնավորել ՝Թուրքիայի Գերմանիայի դաշնակից դառնալը:
Անտանտի հակառակորդ Գերմանիային հաջողվեց օսմանյան Թուրքիային ներգրավել իր դաշինքի մեջ՝ վերջինիս խոստանալով ամեն կարգի աջակցություն Անտանտի դեմ պատերազմի ժամանակ: Գլխավոր պատճառը, որ դրդեց երիտթուրքերին նույնպես ներքաշվելու պատերազմի մեջ, թուրք–ռուսական հակամարտությունն էր: Երիտթուրքերը մտադիր էին Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թուրքալեզու,ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ: Պանթյուրքական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը: Հետևաբար Օսմանյան կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նրա հայրենազրկումը:

Ներկայացնել ռուսական զորքի Վանից անսպասելի նահանջի հետևանքները:
Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915թ. հուլիսի կեսերին նահանջեց:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 131-135, համացանց
Հայոց պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 112-115, համացանց

Առաջադրանք 2

Հայաստանը և հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտի տարիներին:

Համաշխարհային պատերազմում Կովկասյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնել երեք՝ ռուսական , թուրքական,  հայկական տեսանկյունից/հիմնավորել փաստերի հիման վրա/:

Ռուսաստանի հաղթանակի վրա գրեթե ոչ ոք չէր կասկածում, և բոլորը վստահ էին որ կհաղթեն: Ռուսաստանը շատ մարտական էր տրամադրված: Նա հավաքում էր իր զորքերին և կազմում հայկական կամավորական ջոկատներ: Հայաստանը նույնօես մարտական էր տրամադրված, քանի որ հասկանում էր որ նրանց ուզում են բնաջնջել: Սկզբում նա կազմեց չորս կամավորական ջոկատ, այնուհետև ջոկատների թիվը դարձավ՝ ութ: Շատ ճկուն մարտեր էին ընթանում, բայց Ռուսաստան-Հայաստան կողմը տարավ հաղթանակ: 800 կամավոր տվեց իր կյանքը հանուն ապագա Հայաստանի և մարտերի ընթացքում զոհվեց չորորդ ջոկատի հրամանատար՝ Քեռին:

2020-2021, Պատմություն

Պատմություն

Հայոց եկեղեցու իրավունքների ոտնահարումը և համահայկական ցուսումը

XX դ․ ռուսական միապետության գաղությաին քաղաքականությունը հայերի նկատմամբ նոր դրսեվորումներ ունեցավ։

Հայց եկեղեցու ուցվածքի հաշվին էին ապահովվում հայկական դպրոցները և մշակութային այլ հաստատությունները։

Գ․ Գոլիցինը կազմել էր հայկական եկեղեցու ունեցվածքի բռնագրավման ծրագիր, որին ընթացք էր տվել Նիկոլայ II կայսրն և 1903թ․ հաստատեց այդ ունեցվածքը բռնագրավելու օրենքը։

Դրանից հետո եկեղեցական բոլոր կալվածքները, գույքը, ավանդները ենթական էին պետականացման։

Այդ քայլը մեծ վրդովք առաջացրեց հայերի մեջ, ինչից հետո մայր աթոռն և հայ ազգային ուժերը դիմադրություն կազմակերպեցին, այդ նպատակով Թիֆլիսում ստեղծվեց <<Ինքնապաշտպանության կենտրոնական կոմիտե>>, որտեղ վճռական դեր էր խաղում Ստեփան Զորյանը, պաշտպանության գլուխ կանքնեց նաև Մկրտիչ Խրիմյանը։

Ժողովուրդը սկսեց ցույցեր կազմակերպել Հայստանի տարբեր գավառներում(առաջին ցույցը տեղի ունեցավ 1903թ)։Պայքարի փևերից մեկը դարձավ հայ պաշտոնյաների ահաբեկումը, որը իրականացնում էին կուսակցությունները։

Հնչակյանները 1903թ․ Գ․ Գոլիցինի դեմ մահափորձ կազմակերպեցին, սակայն չստացվեց։

Ոտքի ելան հայության մյուս հատվածները(Պոլսկահայությունը, Եվրոպայի ու Ամերիկայի հայությունը և այլն)։

Հայության պայքարը շարունակվեց երկու տարի ևվերջում հայերը հաղթեցին։

Հայատյաց կառավարչապետը հեռացվեց պաշտոնից և հակահայ օրենքը չեղյալ համարվեց։

Հայկական եկեղեցուն հետ տվեցին իր բոլոր հարստությունները, իսկ դպրոցները նորից հանձնվեցին նրա տնորինությանը։

Հայ-թաթարական ազգամիջային բախումը

1905թ․ սկսվեց ռուսական հեղափոխություն, որի նպատակն էր տապալել ռուսաստանի առաջնթացի գլխավոր խոչընդոտ միապետությունը և երկրում հաստատել սահմանադրական կարգեր:


Նիկոլայ II-ը իրենից ուշադրությունը շեղելու նպատակով, որոշեց ազգերի միջև հակասություններ ստեղծել։Դրա հետևանքով Այսրկովկասում հայերի և տեղի մահմեդականների միջև։

Մ․ Նակաշիձեի հրահրմամբ տեղում սկսված հայկական ջարդերը շարունակվեցին մի քանի օր։ Բաքվի բնակչությունը պատրաստ չեր դիմադրության և հայերը մեծ կորուստներ տարան։ Սակայն Նիկոլ Դումանի գլխավորությամբ հայերը արագ խմբավորվեցին և հակահարված տվեցին հակառակորդին։

Ազգամիջյան կռիվները տարածվեցին այլ նահանգներ և հայաստանի տարբեր գավառներում կատարվում էին ընդհարումներ, որոնք շարունակվեցին մինջև 1906թ․, այդ ժամանակ հեղափոխությունն անկում էր ապրում և ծուսական իշխանությունը որոշեց դադարեցնել ազգամիջյան բախումը

2020-2021, Պատմություն

Պատմություն

Ներկայացնել Սան-Ստեֆանոյի պայմանագիրը և Հայկական հարցը։

Սան Ստեֆանոյի պայմանագրում Հայակական հարցը ձևակերպվեց 16 հոդվածով։ Դրանով Սուլթանական կառավարությունը պարտավոր էր ռուսների գրաված գավառներում բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։

Ըստ պայմանագրի ռուսական զորքերը վեց ամիս պետք է մնային Հայաստանում, մինչև բարեփոխումների ավարտը և թուրքական իշխանությունները պարտավոր էին բռնություն չգործադրել ռուսական պատերազմին աջակցած քրիստոնյաների նկատմամբ։

2020-2021, Պատմություն

Պատմություն

Արևելքի ավանդական հասարակություններ

  • Կազմել Հնդկաստանի, Չինաստանի նոր ժամանակների ժամանակագրությունը:
    Հնդկաստան՝
    XVIII դ․ – Մասնատվել էին բազմաթիվ ինքնուրույն իշխանությունների և դարձել հարուստ ավար եվրոպացի գաղութարանների համար։
    XVIII դ․ կեսերին – Հնդկաստանին տիրանալու համար պայքարում էին Ֆրանսիան և Անգլիան։
    1770թ․ – Բենգալիայում սովից մահացավ 10 մլն մարդ։
    1757թ․ – Կալկաթայից ոչ հեռու տեղի ունեցած ճակատամարտում պարտության մատնեցին ֆրանսիացիների դաշնակից Բենգալիայի ռաջայի 70 հազարանոց բանակը։
    Մինչև XIXթ․ կեսերը – Շարունակվեց Հնկաստանում նվաճումը և կողոպուտը։
    1833թ․ – Շարունակվեց Արևելաչինական ընկերության առևտրական գործուներությունը Հնդկաստանում։
    1858թ․ – Անգլիայի պառլամենտն ընդունեց օրենք Հնդկաստանի կառավարության վերաբերյալ։
    1857-1859թթ․ – Տեղի ունեցավ հնդիկ ժողովրդի մեծ ապստամբություն, որը դաժանորեն ճնշվեց։

    Չինաստան՝
    XVII կեսերից – Չինաստանը գրավեցին հարևան մանջուրական ցեղերը։
    1644-1911թթ․ – Չինաստանում հաստատվեց մանջուրական Ցին արքայատոհմը։
    XVII-XVIIIդդ․ – Գրավեցին Ջունգալիան, Մոնղոլիան, Տիբեթը, ներխուժեցին Բրիմա և Վիետնամ։
    XVIII դ․ – Ուժեղացավ եվրոպացիների ներթափանցումը Չինաստան։
    1757թ․ – Բողդիխանը հրապարակեց հրամանագիր։
    1840-1842թթ․ և 1856-1860թթ․ – Անգլիացիների կողմից մաքսանենգորեն Հնկաստանից Չինաստան բերված ափիոն թմրանյութը, հանգեցրեց «ափիոն պատերազմի»։
    XIX դ․ կեսերին – Չինաստանը վերածնվեց կախյալ կիսագաղութային երկիր։
  • Գրավոր համեմատել Հնդկաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Հնդկաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:
    Հնդկաստանը հիմա ունի բազմազգ և բազմալեզու հասարակություն: Առաջ էլ էր այդպես: Հնդկաստանում առաջ էլ կային կաստաներ, հիմա էլ կան կաստաներ: Հնդկաստանի ավանդական հասարակությունը կարելի է ասել դեռևս քիչ թե շատ պահպանվել է, քանի որ Հնդկաստանն ունի բարեկեցության, քաղաքայնացման և կրթության ցածր մակարդակ, ինչն էլ նպաստում է բնակչության մեծ աճին, ու գիտնականները կանխատեսում են, որ 2022 թվականին Հնդկաստանի բնակչությունը կանցնի Չինաստանի բնակչությունից: Հնդկաստանի այսօրվա հասարակության ութսուն տոկոսը դավանում է հինդուիզմ, տասներեք տոկոսը իսլամ, երկու տոկոսը քրիստոնեություն, իսկ մնացածը բուդդայականություն: Իսկ ավանդական հասարակության ժամանակ շատ տարածված էր մահմեդականությունը՝ իսլամը: Ավանդական հասարակության ժամանակ Հնդկաստանի տնտեսության մեջ տիրապետող էր գյուղատնտեսությունը, իսկ այսօր տնտեսության մեջ տիրապետողը սպասարկման ոլորտն է:
  • Գրավոր համեմատել Չինաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Չինաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:
    Այն ժամանակ Չինաստանը փորձում էր ինքնամեկուսացնել արտաքին աշխարհից, իսկ հիմա Չինաստանում կան երկու հարյուր միլիոնից ավել միգրանտ աշխատողներ: Հիմա Չինաստանը փորձում է ազդել մի շարք պետությունների վրա, կառուցում է մետաքսի ճանապարհ, որը հնարավորություն կտա Չինաստանին ավելացնել իր գործընկերների ցանկը: ՀՀ-ն Չինաստանի գործընկերներից է: Չինաստանի հասարակությունը հիմնականում ավանդական չէ, մարդիկ ունեն ժամանակակից մտածելակերպ, ստեղծվում են միլիոնավոր նոր տեխնոլոգիաներ, իսկ տնտեսությամբ Չինաստանը առաջատարն է ողջ աշխարհում: Չնայած որ այժմ Չինաստանը պաշտոնապես համարվում է աթեիստ, Չինաստանի հասարակության ութսուն տոկոսը դավանում է Չինական կրոն, որը ներառում է կոնֆուցիականության և բուդդայականության տարրեր: Ավանդական հասարակության ժամանակ Չինաստանի հասարակության մեծ մասը դավանում էր միայն ու միայն կոնֆուցիականություն: Ավանդական հասարակության ժամանակ չինացիները անվստահությամբ էին վերաբերվում եվրոպացիներին: Այսօրվա հասարակությունը շատ ավելի լավ է վերաբերվում եվրոպացիներին, տարբեր տարածաշրջաններում Չինաստանը բացում է հսկայական դեսպանատներ: Մի խոսքով Չինաստանի ավանդական հասարակության և այսօրվա հասարակության մեջ մի կարևոր բան է փոխվել, մեծացել է Չինաստանի հասարակությանը վստահությունը արտաքին աշխարհի նկատմամբ:
  • Հայերը Հնդկաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:
    Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Հնդկաստանի միջև հաստատվել են 1992-ին։ Ներկայիս Հնդկաստանում բնակվում է մոտ 400-500 հայ՝ կենտրոնացած Կալկաթայում և Բոմբեյում։ Հնդկաստանում գործում է 6 եկեղեցի և 2 մատուռ։
  • Հայերը  Չինաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:
    Չինաստանում նոր ժամանակներում՝ XVIII դարում ոչ մեծ հայկական առևտրական տներ են եղել Շանհայում։ Ամենահայաշատը Խարբինն էր, որի համայնքն ուներ եկեղեցի։ Ներկայումս Չինաստանում բնակվում է ընդամենը 160 հայ։
2020-2021, Պատմություն

Արևելյան Հայաստան

Արևելյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին

  • Նկարագրել Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը
    19-րդ դարի սկզբին Արևելյան Հայսատնաը պարսկական տերության, իսկ Արևմտյան Հայաստանը Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր: Իսկ մի քանի գավառներ էլ Արևելավրացական թագավորություն էին կազմում: Արևելյան Հայաստանը կազմում էր՝ 4գավառ, որից ամենագեղեցիկը Երևանն էր: Երևանը առանձին վարչական միավոր էր, որի գլխավորը քաղքապետն էր:
  • 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները, ընթացքը , ավարտը, արդյունքները
    XIXդ. սկզբին Ռուսաստանը սկսում է Արևելյան Հայաստանի գրավելու իր վաղեմի ծրագիրը: Այդ ամենին հասնելու համար ռուսական իշխանությունը փորձում էր օգտվել երկրամասի քրիստոնյա ժողովուրդի և հայերի ազատագրական ձգտումներից: 1801 թվականին Արևելավրացական թագավորությունը միացավ Ռուսաստանին և շատ խաղաղ ճանապարհով ռուսաստանի տիրապետության տակ անցան մի քանի գավառներ, որոնց թվում էր Իջևանը և այսպես էլ սկսվեց Արևելյան Հայաստանի և Ռուսաստանի գործընթացները: Ռուսաստանը համոզվում է, որ մնացած մասը խաղաղ ճանապարհով գրավել չի լինի և պատերազմ է սկսում պարսկասատնի դեմ 1804թ.: Ռուսական զորքերը գրավեցին Գանձակի տարածքը և պաշարեցին Արևելյան Հայաստանում ամենաուժեղ կետը՝ Երևանի բերդը: Բայց նրանք ուժեղ դիմադրության հանդիպելուց հետո, վերադարձան Վրաստան: 1805թվականին ռուսական զորքը գրավեց Շիրակը: Այնուհետև Ղարաբաղը հաշտության պայմանագիր կնքեց Ռուսասատնի հետ ու միացավ նրան: Դրանից հետո բազմաթիվ պատերազմեր անց Պարսիկները Արցաի Գյուլիսատն գյուղում ստիպված էին պայմանագիր կնքել: Այս պայմանագրից հետո Իրանը Ռուսասատնին հանձնեց բազմաթիվ տարածքներ: Եվ այսպես Արևելյան Հայաստանից Ռուսասատնին անցան շատ տարածքներ:
  • Գյուլիստանի պայմանագիրը
    Գյուլիստանի պայմանագիրը կքվեց հենց Գյուլիստանում Պարսկաստանի և Ռուսասատնի կայսրության մեջ: Այն պահից հետո, երբ Ղարաբաղը հաշտության պայմանագիր է կնքում Ռուսասատնի հետ և իր անությունը միացնում Ռուսաստանին: Գյուլիսատնի պայմանագրից հետո Իրանը հրաժարվումը Արևելյան Հայաստանի բազմաթիվ շրջաններից և Ռուսասատնը զգալի հաղթանակ է կրում ու գրավում Արևելյան Հայաստանի մեծ մասը:
2020-2021, Պատմություն

Իսրայել Օրի

Հայ ազատագրական պայքայի վերելքի համար մի քանի նախադրյալ սեղծվեց:

  • Բացի հայ առաքելական եկեղեցուց ազատագրման միջոցին սկսեցին ակտիվ մասնակցել նաև հայ ունևորների խաղը և հայ ժողովուրդի բոլոր հատվածները, բոլոր հատվածները, թե հայրենիքում, թե դրանից դուրս:
  • Օսմանյան կայսրության և Սֆիան Իրանի թուլացումը:
  • Թուրքիայի դեմ Վենետիկի հարաբերության Կրետե կղզու համար մղված պատերազմը:

Ազատագրակական պայքարի կարևոր դեմքերից էին՝

  • Կիլիկիայի կաթողիկոս Խաչատուր Գաղատացին:
  • Բաղիշեցի Մահտեսի Շահմուրատը:
  • Ախթամարի նախկին կաթողիկոս Հովհանես թութունջին:

1678թ. Հակոբ Ջուղայեցին պատվիրակություն հավաքեց և փորձեց կապեր հաստատել Հռոմի Պապի և այլ տիրակալների հետ: Սակայն 1680թ. մահանում է:

Պատվիրակության կազմում գտնվող Իսրայել Օրին չի վերադառնում Հայաստան, ծառայության է անցնում գերմանացի իշխան Հովհան Վիլհելնի մոտ:

Գերմանացի իշխանը խոստանում է Օրուն օգնություն ցույց տալ:Վիլհելմին հայերը ներկայացնում են երեսունվեց կետից բաղկացած Հայաստանի ազատագրման ծրագիր և խոստանում ճանաչել նրան Հայաստանի թագավոր:Սակայն Վիլելմը այդպես է օգնություն չի ցուցաբերում, քանի որ նրա դաշնակից Ավստրիան Օսմանների հետ հաշտության պայմանագիր էր կնքել:

Իսրայել Օրին դիմում է Ռուսաստանին սակայն Պետրոս I-ինը Շվեդիայի հետ պատերազմի մեջ էր և խոստանում էր օգնել Հայաստանին պատերազմի վերջանալուց հետո:

1711թ.-ին Իսրայել Օրին հանկարծամահ է լինում:

Հարցեր և առաջադրանքներ

«Իսրայել Օրին ազատագրական գործիչ»

  • Ո՞վ էր Իսրայել Օրին, նրա ծավալած գործունեությունը հայության ազատագրման հարցում, ինչ արդյունքի հասավ:

Իսրայել Օրին հայ ազգային ազատագրական շարժման գործիչ էր։Նա փորձում էր ազատագրել Հայաստանը ներգրավվելով Եվրոպական երկրներին, բայց արդյունքում իրականացումի չհացավ և հանկարծամահ եղավ:

  • Նրա անցած ուղին ներկայացրու քարտեզագրման միջոցով:
  • Երևակայական նամակ Իսրայել Օրու անունից:

/Այս տեղեկությունը ձեզ կօգնի ժամանակագրությամբ /թվականներով / քարտեզի վրա նշել նրա անցած ուղին:/

Իսրայել Օրին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, դիվանագետ: Նրա անվամբ է պայմանավորված XVII դարի վերջի և XVIII դարի սկզբի հայ ազգային-ազատագրական  շարժման զարթոնքը: Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է. 1680 թ-ին Կոստանդնուպոլսում է նվաճել Հայաստանը և Օսմանյան կայսրության  թիկունքում ստեղծել անկախ Հայաստան ու Վրաստան: Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գիորգի XI-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական կացության մասին: Օրին ապարդյուն ջանացել է ձեռք բերել Ավստրիայի Լեոպոլդ I  կայսեր մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին, և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, հեծելազորի կապիտան), 1688–95 թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ-ին անգլիացիները գերեվարել են նրան, ազատվելուց հետո Հռենոսյան Պֆալցում եղել է Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար: 1698 թ-ին կուրֆյուրստ  Հովհան Վիլհելմին հորդորել աջակցությունը, սակայն փոխարենն ստացել է Տոսկանիայի Կոզմաս III դքսի համաձայնությունը` 1699 թ-ին ուղևորվել է Հայաստան: Նույն թվականի ապրիլին նրան հաջողվել է Անգեղակոթ գյուղում (Սիսիանի գավառ), Սյունիքի 11 մելիքների մասնակցությամբ, գումարել գաղտնի խորհրդաժողով: Ժողովում կազմված գրություններով` ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, Ավստրիայի կայսրին, Տոսկանիայի դքսին, Պետրոս Մեծին, և կնքված մաքուր թղթերով Մինաս վարդապետ Տիգրանյանցի հետ 1699 թ-ի սեպտեմբերին մեկնել է Դյուսելդորֆ:

Այդուհանդերձ, Արևմուտքից հուսախաբ, Իսրայել Օրին թուրք-պարսկական լծից Հայաստանի ազատագրության ծրագիրը կապել է Ռուսաստանի հետ: Հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով նա առաջադրել է Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական դաշինքի գաղափարը, սերտ կապեր հաստատել նաև Մոսկվայում ապաստանած Իմերեթի  Արչիլ II թագավորի, հետագայում՝ նաև այսրկովկասյան այլ գործիչների հետ: Ծրագիրը ռուսական կառավարությանը ներկայացվել է 1701 թ-ի հուլիսի 25-ին, իսկ հոկտեմբերին Պետրոս Մեծն ընդունել է Իսրայել Օրուն և Մինաս վարդապետին: 1703 թ-ին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությանն է ներկայացվել Հայաստանի քարտեզը: Ռուսական արքունիքը հավանություն է տվել Իսրայել Օրու ծրագրած Պարսկաստան մեկնելու առաքելությանը:  1704 թ-ին Օրին գնացել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին Պարսից շահին ուղղված նամակ և, 1706 թ-ին Պետրոս Մեծից ստանալով նույնանման նամակ ու գնդապետի կոչում, որպես առաքելության ղեկավար, 1708 թ-ի սկզբին մեկնել է Պարսկաստան: Իսրայել Օրին 1709 թ-ին հանդիպել է շահին, այնուհետև վերադարձել է Այսրկովկաս. ձգտել է Ամենայն հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցու, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի, հայ մելիքների և այլ գործիչների օգնությամբ ստեղծել ազատագրական պայքարի միասնական ճակատ, կազմավորել հայկական ընդհանուր զորաբանակ: Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միացել նաև Եսայի Հասան-Ջալալյանը: Սակայն Իսրայել Օրին Աստրախանում հանկարծամահ է եղել, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձել է Արցախ:

2020-2021, Պատմություն

Պատմություն

Հայաստան՝

428 – Հայ Արշակունիների արքայատոհմի անկումը

450-451 – Վահանանց պատերազմ

450 – Խաղխաղի ճակատամարտը

451 մայիսի 26 – Ավարայրի ճակատամարտը

481-484 – Վահանանց ապստամբությունը

481 – Ակոռիի ճակատամարտը

482 – Ներսեհապի ճակատամարտը

484 – Նվարսակի պայմանագրի կնքումը

484 – Վաչագան Բարեպաշտի գահակալման սկիզբը

554 – Դվինի երկրորդ եկեղեցական ժողովի գումարումը

571-572 – Հակապարսկական ապստամբությունը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ

591 – Հայաստանի բաժանումը Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև

639 – Հայաստանի արևելյան և արևմտյան մասերի միավորումը Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ

640 – Արաբական ներխուժումների սկիզբը Հայաստան

652 – Հայ-արաբական պայմանագրի կնքումը

701 – Դվին կենտրոնով Արմինիա վարչաքաղաքական միավորի ստեղծումը

703 – Հակաարաբական առաջին ապստամբությունըը Սմբատ Բագրատունու գլխավորությամբ. Վարդանակերտի ճակատամարտը-

774-775 – Հակաարաբական ապստամբությունը Մամիկոնյանների գլխավորությամբ

775 արիլի 24 – Արձնիի ճակատամարտը

804-826 – Աշոտ Մսակեր Բագրատունին ՝ Հայոց իշխան։

826-851 – Բագարատ Բագրատունին ՝ Հայոց իշխան

850-855 – Հակաարաբական հուժկու ապստամբությունը։ Հայաստանի ինքնակառավարման վերականգնումը

862 – Աշոտ Բագրատունու ճանաչումը Հայոց իշխան

869 – Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հայ իշխանների ժողովի հրավիրումը. Աշոտ Բագրատունուն արքա հռչակելու որոշումը

885 – Գևորգ Գառնեցու կողմից Աշոտ Բագրատունուն Հայաստանի թագավոր օծելը

855-1045 – Հայաստանի կենտրոնական Բագրատունյանց թագավորությունը

890-914 – Սմբատ Ա Բագրատունու գահակալությունը

894 – Սաջյան ամիրայի զորքերի պարտությունը Դողսի ճակատամարտում

908-1021 – Վասպուրականի թագավորությունը

914-928 – Աշոտ Երկաթի գահակալությունը

921 – Արաբների պարտությունը Սևանի ճակատամարտում

Միջնադարյան 10 նոր հասկացությունների սահմանում:

Աթաբեկ ՝ Վրացական արքունիքում թագաժառանգի խնամակալը

Ագորա ՝ քաղաքային հրապարակ Հունական քաղաքներում

Գոթեր՝ Գոթերը գերմանական ցեղերի մի խումբ են, որոնք Սկանդինավիայից եկել են Արևելյան Եվրոպա

Գունդստաբլ ՝ Կիլիկյան Հայաստանի սպարապետը

Սյոգուն՝ Ճապոնական իշխաններին այդպես էին կոչում 1192–1867 թվականներին, երբ կայսրերի դինաստիան զրկված էր իրական իշխանությունից։

Շահապ՝ Միջնադում քաղաքի կառավարիչ

Երդ՝ Վաղ միջնադարում հարկատու միավորի ՝ գերդաստանի անվանումը

Մամլուք՝ Եգիպտոսի սուլթանին ծառայող գնված ստրուկներ։ 1250 թվականին մամլուքները գավթեցին Եգիպտոսի իշխանությունը

Էմիր՝ Մահմեդական երկրներում ՝ իշխող տոհմին պատկանող տիրակալի կամ անձի կոչում

Գանձագին՝ Առուվաճառքի ենթակա մասնավոր կալվածքների անվանումը

Ներկայացնել, բնութագրել միջնադարյան արքաներից:

Աշոտ Երկաթ

Աշոտ Երկաթը գահ էր բարձրացել Սմբատի մահի, Կապույտ բերդի անկումից հետո։ Արաբները ավիրել էին երկիրը։

2019-2020 ուս.տարի, Պատմություն

Մի կտավի պատմություն

Մի կտավի պատմություն»- գտնել նկարիչների այն նկարները, որտեղ պատկերված է գարունը, պատմել այդ կտավի պատմությունը;

Արարատը գարնանաը

 

19502_b

Հեղինակը Մարտիրոս Սարյանն է, նկարել է 1945 թ-ին։

Նկարում գարուն է, շատ գեղեցիկ  ծաղկած են ծառերը, դաշտերը կանաչ են, իսկ մարդիկ արդեն զբաղվում են հողագործությամբ։