2021-2022, Պատմություն 9

Պատմություն

Թեմա 6․ Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները /1921թ․/
ա/ Հայաստանի տարածքային պահանջները։ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը
բ/ Լոռու և Ջավախքի խնդիրը

Լոռու և Ջավախքի տարածքային հարցերը մեծ դեր ունեին հայ-վրացական հարաբերություններում։ Մենշևիկյան իշխանությունները ցանկանում էին Լոռին տալ Վրաստանին, բայց ապստամբության շնորհիվ այդ ամենը կանգնեցվեց։ Ապստամբությունը սկսվեց 1921թ․ փետրվարի 11-ին, այն տևեց 3 օր։ Լոռին միացավ Խորհրդային Հայաստանին։ Վրաստանը պնդում էր, որ, եթե Լոռին միացել է Հայաստանին ապա Ջավախքը պետք է միանա Վրաստանին և այդպես էլ եղավ։
գ/ Նախիջևանի հիմնախնդիրը
Հայաստանի խորհրդայնացման հաջորդ օրը Ադրբեջանի հեղկոմն ընդունեց որոշում, ըստ որի Զանգեզուրը, Ղարաբաղը և Նախիջևանը Հայաստանի մաս են կազմում։ Սակայն Թուրքիայի գլխավորությամբ Նախիջևանում իշխանությունը անցավ թաթարներին։ Մոսկվայի պայմանագրով էլ Նախիջևանը դարձավ Ադրբեջանի մաս և հայաթափվեց։
դ/ Զանգեզուրի հերոսամարտը։ Գ․ Նժդեհ

1920թ․ դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում հրավիրվում է համազանգեզուրյան առաջին համագումարը, ըստ դրա այն ժամանակավորապես համարվելու էր ինքնավար պետություն։ Գարեգին Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ։ 1921թ․ հունիս-հուլիս ամիսներին սկսվում են ռազմական գործողությունները։ Նժդեհը զենքերը վայր է դնում պարտությունից կրած։ Այդ հերոսամարտի շնորհիվ այսօր Սյունիքը Հայաստանում է։
ե/ Արցախի հիմնախնդիրը

Հայաստանի կառավարությունը 1921թ․ հունիսի 12-ին ընդունեց որոշում, ըստ որի Ղարաբաղը կազմելու է ԽՍՀ անբաժան մասը, այսինքն ԽՍՀ-ից չի անջատվելու։ Կոմիսարը Ասքանազ Մռավյանն էր։ Ադրբեջանը դեմ էր այդ որոշմանը։ Ադրբեջանն ասում էր, որ ոչ մի հայկական գյուղ չմիացվի Ադրբեջանին, և հակառակը։ Հուլիսի 4-ին Կովկասյան բյուրոյի նիստում ընդունվեց որոշում Ղարաբաղը Հայաստանի կազմի մեջ մտցնելու մասին։ Բայց հաջորդ օրը Ղարաբաղը տրվեց Ադրբեջանին։ Դրա պատճառը տնտեսական կապերն էին։ Այսպիսով Ղարաբաղը դարձավ ինքնավար մարզ, որի կենտրոնը Շուշին էր։

Оставьте комментарий